Առողջապահության լրատու 6-7.2012
Հայաստանում է գերմանացի պրոֆեսերը
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:
Գերմանացի պրոֆեսորն օրերս եղել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում: Մինչ հիվանդներին այցելելը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նրան ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ օգնություն է ցուցաբերվել տուժածներին:
«Ընդհանրապես, բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնելը, որպեսզի բուժումը լինի առավելագույնսարդյունավետ»,- Այրվածաքաբանության կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշել է Հարություն Քուշկյանը և հավելել, որ հրավիրվել է լավագույն մասնագետներից մեկը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ բավական դրական փոփոխություններ կան, գերմանացի բժիշկն այցելելու է բոլոր հիվանդներին, կատարելու է անհրաժեշտ բոլոր միջամտությունները:
«Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը և վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատև և խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն:«3-րդ աստիճանի այրվածքով 2 հիվանդ կա: Գերմանացի բժիշկը բավական դրական գնահատեց մեր բժիշկների կատարած աշխատանքը և մենք սպասում ենք լավ արդյունքների»,- տեղեկացրել է Հարություն Քուշկյանը, հավելելով, որ գնալու են մինչև վերջ, բոլոր հիվանդներին բուժելու են, ոչ մի սպի չեն թողնելու: Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:
Գերմանացի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այստեղ տեսել է երկու ծանր դեպք, որոնց հավանաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն, կան նաև թեթև դեպքեր: Պրոֆեսորը լինելու է նաև այլ հիվանդանոցներում, զննելու է բոլոր հիվանդներին, և անելու է առաջարկություններ նրանց բուժման առնչությամբ:
«Եթե անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը, թեև այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- նշել է Ադրիան Դայգլերը:
Նա բարձր է գնահատել, թե ինչպես են հիվանդները Հայաստանում բուժում անցնում` շեշտելով, որ «այստեղ նրանք գտնվում են լավ ձեռքերում»:
Ինչպես տեղեկացրեց «Առողջապահության նախարարության մամլո քարտուղար Շուշան Հունանյանը, մայիսի 23-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 17 քաղաքացի: Պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն 9 հոգու վիրահատել է: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...


Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...


Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...


Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...


40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...


Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...


Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...


Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն